Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ ավտովթարին հաջորդած հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ տուժել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ 15 տուժած հոսպիտալացվել է։ Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 39 մեքենա, իսկ վթարի շրջակայքում գտնվող բոլոր բուժհաստատությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Cairo24 հեռուստաալիքի տվյալներով՝ վառելիք տեղափոխող բեռնատարը շրջվել և բռնկվել է Կահիրեի հյուսիսային Էլ Վարաք շրջանում։ Կրակն արագ տարածվել է մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենայի ուղղությամբ։
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ դեպքից կարճ ժամանակ առաջ ավտոճանապարհին հոսանքալար էր ընկել։ Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Վառելիք տեղափոխող բեռնատարի պայթյունի պատճառը չի հստակեցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







