Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:46

Գերմանիայում ընտանիքի հինգ անդամ է մահացել․ ընտանիքի երեխաների թվում կան ՀՀ քաղաքացիներ

Germania-vostikanutyun
Family tragedy in Kiel, Germany

Գերմանիայի Քել քաղաքում նոյեմբերի 23-ին բնակարանում հայտնաբերվել է ընտանիքի հինգ անդամի դի, իսկ ևս երկու երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են Օֆենբուրգի ոստիկանությունն ու դատախազությունը։

Մահացածները երեխաների 46-ամյա հայրն է, նրա 74-ամյա մայրը, 10 և 13 տարեկան աղջիկներն ու 14-ամյա տղան։ Հիվանդանոցներ են տեղափոխվել ընտանիքի 12-ամյա տղան և 11-ամյա աղջիկը, որոնց վիճակը նոյեմբերի 24-ի դրությամբ շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր։

Իրավապահների տվյալներով՝ երեխաներն ունեն Գերմանիայի քաղաքացիություն, իսկ նրանցից ոմանք՝ նաև Հայաստանի։ Մահացած երկու չափահասը Գերմանիայի քաղաքացի են։

Ոստիկանությունը բնակարան է այցելել, երբ երեխաները դպրոց չեն ներկայացել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները շմոլ գազի արտահոսքի նշաններ են արձանագրել, հայտնում է Tagesschau-ն։ Մահվան պատճառները դեռ պարզվում են։ Քննարկվում են ինչպես տեխնիկական անսարքության, այնպես էլ հանցագործության վարկածները։

Ոստիկանության տվյալներով՝ ողբերգության պահին երեխաների մայրը բնակարանում չէր։ Դեպքի վայրում գազի ազդեցությունից թեթև վնասվածքներ են ստացել նաև ոստիկանության աշխատակիցն ու մեկ այլ անձ։ Մահացածների դիերը նախատեսվում է ենթարկել դատաբժշկական փորձաքննության։ Հետաքննությանը ներգրավվել են նաև Գերմանիայի երկրամասային քրեական ոստիկանության մասնագետներ։

Քելի իշխանությունները ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին և նրանց համար դրամահավաք կազմակերպել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+