Հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Գյումրիում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության «Ղարս» մասնաճյուղում, 60-ամյա էլեկտրիկ է մահացել, հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ տղամարդը, նախնական տեղեկություններով, հոսանքահարվել է։ ՀԷՑ-ից լրատվամիջոցին հայտնել են, որ աշխատակցի մահվան պատճառը դեռ պարզված չէ։
«Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում»,- նշել են ընկերությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







