ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Թուրքիային առաջարկել միանալ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ ռազմական գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք մտադի՞ր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել միանալ հութիների դեմ գործողությանը, Թրամփը չի բացառել այդ հնարավորությունը։
«Նա իմ լավ ընկերն է, ինչպես գիտեք, և ես կարող եմ դա անել։ Մեծ հարգանք եմ տածում Թուրքիայի նախագահի նկատմամբ։ Կարծում եմ՝ Էրդողանը կանի այն, ինչ կխնդրեմ։ Ես նրան շատ եմ հարգում»,- ասել է Թրամփը։
Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի տարածքին հասցված հարվածների ֆոնին՝ Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան հոկտեմբերի 12-ին շարժմանը կոչ էին արել դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները։
Լրատվամիջոցները նաև հայտնել էին, որ Թուրքիան սկսել է Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն տրամադրել հութիների դեմ պայքարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







