Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորում ստացած կինը (Անի Ավետիսյան-խմբ․) ու նրա երկու երեխան տուժող են ճանաչվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա։ Հարազատները պատմել էին, որ Անին երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել էր ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Նա վիրավորվել էր նաև ոտքից, Ավետիսյանի որդին դաստակի վնասվածք էր ստացել և վիրահատվել։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին Ավետիսյանի վիրահատության մասին։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանցի զինծառայողից տուժած կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել․ ԶԼՄ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







