Սյունիքի մարզի Կապան քաղաքում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի Ողջի գետն ընկնելու հետևանքով տուժել է վարորդը, որը հոսպիտալացվել է, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում։ Դեպքի մասին ահազանգը փրկարարներին ստացվել է ժամը 06։35-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական երկու հաշվարկ։ Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս բերել գետից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







