Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:19

Դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթգծերի վերականգնման մրցույթները չեն կայացել

Դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթգծերի վերականգնման մրցույթները չեն կայացել

Հայաստանի կառավարության կողմից հայտարարված՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթգծերի վերականգնման նախագծերի մրցույթները չեն կայացել, հայտնում է Factor-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս տարվա սեպտեմբերի 3-ին հրատապ բաց մրցույթ էր հայտարարել «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ ՀՀ սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ ՀՀ սահման» երկաթուղային հատվածների վերակառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Ստացվել էր 2 հայտ՝ Ղազախստանի Integra Construction KZ և Ուզբեկստանի BOSHTRANSLOYIHA ընկերություններից։ Ախուրիկի հատվածի նախագծի համար ուզբեկական ընկերությունն առաջադրել էր 1,9 մլն դոլար, ղազախականը՝ մոտ 3,5 մլն դոլար, իսկ Երասխի հատվածի նախագծի համար՝ համապատասխանաբար 450 000 դոլար և մոտ 890 000 դոլար։

Երկու ընկերության հայտն էլ մերժվել էր այդ ընկերությունների՝ լիցենզիա չունենալու պատճառով։ Արդյունքում՝ հոկտեմբերի 6-ի մրցույթը հայտարարվել էր չկայացած։

Երկու հատվածի դեպքում էլ երկաթուղիների թողունակությունը պետք է նախատեսվի տարեկան մինչև 10 մլն տոննա բեռների համար, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա և շուրջտարի։ Նախագծերում պետք է ներառվեին նաև երկաթուղային կայարանների շենքերի կառուցում կամ վերակառուցում։ Նախագծերը պետք է պատրաստ լինեին 5-8 ամսվա ընթացքում։

ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2031 թվականը գործարկել TRIPP նախագծի երկաթուղային ենթակառուցվածքը, ինչպես նաև վերականգնել և շահագործման հանձնել Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային գծերը։

Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղին կառավարող ընկերությունը կարող է վաճառվել երրորդ կողմի, որն ընդունելի կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:

Հոկտեմբերի սկզբին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն սպասում է Հայաստանի արձագանքին Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղու երկու հատվածի վերականգնման առաջարկի վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+