Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 01:57

Սեպտեմբերի 27-ի ժամանցային եթերի համար Հ1-ի ղեկավարները նկատողություն են ստացել

Սեպտեմբերի 27-ի ժամանցային եթերի համար Հ1-ի ղեկավարները նկատողություն են ստացել

Հանրային հեռարձակողի խորհուրդը նկատողություն է հայտարարել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար։ Որոշումը խորհուրդը կայացրել է հոկտեմբերի 6-ին։

Խորհուրդը, մասնավորապես, արձանագրել է, որ օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, հեռարձակել էր Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» համերգը, ինչը քննադատության ալիք էր առաջացրել քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների, քաղաքական գործիչների, հասարակական և մեդիա ոլորտի ներկայացուցիչների շրջանում։

Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը ներողություն էր խնդրել՝ ընդունելով, որ սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգի հեռարձակումը սխալ էր և հայտնելով, որ վերանայում է աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերը բացառելու համար։ Սիմոնյանը ևս ներողություն էր խնդրել՝ միաժամանակ պարզաբանելով, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է և ցուցադրվել է առանց իր հետ համաձայնեցնելու։ Երգիչն այդ օրը համերգի ցուցադրումն անվանել էր «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել էր, որ կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ։

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համերգի հեռարձակումն անվանել էր ոչ տեղին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+