Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:31

Քիմ Քարդաշյանը պատմել է դստեր՝ Նորթի հայտնի դառնալու ձգտման մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է դստեր՝ Նորթի հայտնի դառնալու ձգտման մասին

Ամերիկացի հայազգի գործարար և ռեալիթի-շոուների աստղ, 45-ամյա Քիմ Քարդաշյանը The Sunday Times Style ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ ստիպված է զսպել իր և երաժիշտ Քանյե Ուեսթի 13-ամյա դստեր Նորթի՝ հանրային բոլոր նախագծերին մասնակցելու ձգտումը։

Քարդաշյանի խոսքով՝ դստեր ստացած առաջարկներից շատերը նա և Ուեսթը մերժում են։ Նա ընդգծել է, որ երաժշտական հարցերում ինքն ու Ուեսթը կարողանում են ընդհանուր հայտարարի գալ և միասին համաձայնեցնել այն բոլոր նախագծերը, որոնցում ներգրավվում է իրենց դուստրը։

Քարդաշյանը խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է, թե ինչպես է հայտնիությունն ազդում երեխաների վրա։ Նրա խոսքով՝ կրտսեր երեխաները երբեմն հայտնվում են ընտանեկան ռեալիթի-շոուի նկարահանումներին, բայց գրեթե չեն մասնակցում հիմնական սյուժեներին, մինչդեռ Նորթը սիրում է լինել ուշադրության կենտրոնում։

«Յուրաքանչյուր երեխա անում է այն, ինչն իր համար հարմար է»,- ասել է նա։

Քարդաշյանը նաև պատմել է, որ իրեն չորս երեխայի հարցում օգնում է հինգ դայակ՝ մեկն աշխատում է, մյուսները հերթափոխով են։ Միաժամանակ՝ նա ինքն է երեխաներին տանում դպրոց և բերում, ամեն երեկո ընթրում նրանց հետ։

«Կարծում եմ՝ միջին խստության ծնող եմ։ Ես շատ համբերատար և սիրող եմ։ Երեխան դեռ կարող է քնել իմ անկողնում, եթե ուզում է։ Ամեն երեկո երեխաների համար գրքեր եմ կարդում»,- ասել է նա։

Քարդաշյանի խոսքով՝ ամուսնալուծությունից հետո նա շուրջ հինգ տարի գրեթե միայնակ էր, և այդ ժամանակը նրան հնարավորություն է տվել կենտրոնանալ երեխաների և իր համար կարևոր նախագծերի վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+