Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:21

Տորոնտոյում տեղի կունենա Վահրամ Սարգսյանի Ergir ստեղծագործության պրեմիերան

Տորոնտոյում տեղի կունենա Վահրամ Սարգսյանի Ergir ստեղծագործության պրեմիերան

Հոկտեմբերի 3-ին Տորոնտոյում տեղի կունենա կանադահայ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի Ergir ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։

Համաձայն Sinfonia Toronto կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի ծրագրի՝ ստեղծագործությունը կկատարվի նույն նվագախմբի կողմից՝ Նուրհան Արմանի ղեկավարությամբ։ Համերգը տեղի կունենա Trinity-St. Paul’s Centre-ում՝ ժամը 19:30-ին։

Ergir-ն ստեղծվել է հենց Sinfonia Toronto-ի պատվերով. այն գրված է լարային նվագախմբի համար և նվիրված է պատմական հիշողության ու մշակութային ժառանգության թեմաներին։ Սարգսյանը պատմել է, որ երաժշտությունն ստեղծելիս ոգեշնչվել է Արևմտյան Հայաստանի և հայկական մանրանկարչության աշխարհի վերաբերյալ իր խորհրդածություններով։

Պրեմիերան կկայանա Bravo Beethoven-Homeland («Բրավո՛ Բեթհովեն. Հայրենիք») համերգի շրջանակում, որով կազդարարվի Sinfonia Toronto-ի 28-րդ համերգաշրջանի բացումը։

Ծրագրում ընդգրկված են նաև Բեթհովենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Շենգ Ցայ), Աստոր Պիացցոլայի Milonga del Angel-ը և Մոցարտի Eine kleine Nachtmusik-ը։ Ergir-ի ստեղծմանն աջակցել են Կանադայի արվեստի խորհուրդը (Canada Council for the Arts) և Քվեբեկի արվեստի և գրականության խորհուրդը (Conseil des arts et des lettres du Québec)։

Սարգսյանը կանադահայ կոմպոզիտոր, դիրիժոր և վոկալիստ է, ինչպես նաև 2023 թվականի Ժյուլ Լեժեի (Jules Léger) մրցանակի դափնեկիր։ Նրա ստեղծագործությունները հնչել են «Քարնեգի հոլ»-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում և այլ համերգասրահներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+