Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

Արգենտինայի պատվիրակությունը Գարեգին Բ-ի հետ քննարկել է հայ-արգենտինական կապերը

Արգենտինայի պատվիրակությունը Գարեգին Բ-ի հետ քննարկել է հայ-արգենտինական կապերը

Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ քննարկել է հայ և արգենտինացի ժողովուրդների միջև կապերի ամրապնդումն ու փոխճանաչողության խորացումը, հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Կաթողիկոսը պատվիրակության այցը որակել է հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության վկայություն: Նա նաև անդրադարձել է Արգենտինայի աջակցությանը հայ ժողովրդին և արգենտինահայ համայնքի դերակատարությանը երկու երկրի հարաբերությունների զարգացման գործում։

Պատվիրակության անդամներն, իրենց հերթին, նշել են, որ այցը հնարավորություն է տվել ավելի լավ ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։

Նույն օրը պատվիրակությունը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա շրջել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։

Diario Armenia-ի տեղեկություններով՝ այցը կազմակերպել է «Ռիո դե լա Պլատայի համալսարանական հիմնադրամը» (FURP)՝ Հայաստանի և Արգենտինայի քաղաքական, միջխորհրդարանական և երկկողմ կապերի ամրապնդման նպատակով։

Պատվիրակության կազմում են Արգենտինայի պատգամավորների պալատի անդամներ Քրիստիան Ռիտոնդոն, Օսկար Զագոն, Սաբրինա Աջմեչետը, Ժիզել Կաստելնուովոն և Մարիա Խիմենա Լոպեսը, սենատորներ Գիլյերմո Անդրադան և Էդուարդո Վիշին, ինչպես նաև FURP-ի նախագահ Ֆրանսիսկո Կինտանան և գործարար ոլորտի ներկայացուցիչներ։

Հայաստան ժամանելուց առաջ պատվիրակությունը Հռոմում էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+