Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:27

«Հայաքվեն» առաջին անգամ ուղղակիորեն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Հայաքվեն» առաջին անգամ ուղղակիորեն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Հայաքվե» համազգային քաղաքացիական նախաձեռնությունն առաջին անգամ ուղղակիորեն կմասնակցի ընտրություններին՝ իր կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության միջոցով։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս և Գավառ համայնքների ՏԻՄ ընտրություններին։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube ալիքը։

Գավառում «Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի ինքնուրույն, իսկ Գորիսում՝ «Ապրելու երկիր» կուսակցության հետ «Ապրելու քվե» դաշինքի կազմում։ Գորիսում ցուցակը կգլխավորի Լևոն Արշակյանը, իսկ Գավառում՝ Հրայր Իսրայելյանը։ Չալաբյանի խոսքով՝ ուժը հանդես է գալու «երիտասարդ նոր թիմով, նոր դեմքերով ու գաղափարներով»։

«Մեր մտադրությունն է այս երկու համայնքին բերել թարմ շունչ, մաքուր ձեռքեր և նաև իրական հանրային պատասխանատվություն մի իրավիճակում, երբ շատ հաճախ իշխանությունը տեղերում մենաշնորհված է»,- ասել է Չալաբյանը։

Նա հիշեցրել է, որ այս տարի կայացած խորհրդարանական ընտրություններին նախաձեռնությունը մասնակցել էր ոչ ուղղակիորեն՝ աջակցելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Չալաբյանի խոսքով՝ դրանից հետո նախաձեռնությունում եկել են նոր մոտեցումների անհրաժեշտության եզրակացության։ Հետագայում «Հայաքվեն» մտադիր է մասնակցել ընտրություններին նաև այլ համայնքներում, որտեղ ունի ձևավորված թիմեր։

«Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը նշել հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրենց որոշումը հանրային պահանջ է։ Նրա պնդմամբ՝ ընտրությունների միջոցով ձգտելու են արտահայտել գործող իշխանության քաղաքականությանը դեմ արտահայտվող քաղաքացիների կամքը։

Ըստ նրա՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և, Սողոմոնյանի բնորոշմամբ, «ադրբեջանանպաստ օրակարգին»։

«Այդ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ-խմբ․) և իր վարչախումբն առերեսվում են թե՛ ժողովրդի ներսում, թե՛ երկրից դուրս միջազգային հանրության շրջանում նրա ոչ լեգիտիմությանը»,- ասել է Սողոմոնյանը։

Կուսակցության համոզմամբ՝ իրենց օգտին քվեարկելով՝ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց անհնազանդությունը գործող իշխանության վարած քաղաքականությանը և դիմադրել երկրում «ավտորիտարիզմի խորացմանը»։

Սողոմոնյանի խոսքով՝ այս երկու համայնքում հաջողության հասնելու դեպքում իրենք նպատակ ունեն տեղերում ձևավորել «ժողովրդավարական վերահսկողության օջախներ»՝ առաջնորդելով քաղաքացիների կամքը։

Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց թվում կլինեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+