Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:14

ՀՀ-ում քաղաքականացված են անվանել Россия 24-ի գնահատականը Firebird AI-ի մասին

ՀՀ-ում քաղաքականացված են անվանել Россия 24-ի գնահատականը Firebird AI-ի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված է անվանել ռուսական Россия 24 հեռուստաալիքի գնահատականը Հրազդանում բացված Firebird AI արհեստական բանականության գործարանի հնարավոր հետախուզական նշանակության վերաբերյալ։

Նրա խոսքով՝ օբյեկտի հետ կապված սպառնալիքների մասին պնդումները մնում են շահարկումների դաշտում, քանի դեռ դրանք հաստատող փաստեր չեն ներկայացվել։

«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է։ Նման գործարաններն ենթակառուցվածքային նշանակություն ունեն։ Ցանկացած հաշվողական ռեսուրս պահանջող խնդիր լուծվում է այդպիսի կառույցների օգտագործմամբ»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Թադևոսյանը։

Նախարարը հնարավոր հետախուզական նպատակներով հաշվողական ենթակառուցվածքի օգտագործումը համեմատել է հանցագործություն կատարելու համար ավտոմեքենայի օգտագործման հետ։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիան այս կամ այն նպատակով օգտագործելու հնարավորությունը հիմք չէ դրանից հրաժարվելու համար։

Լրագրողները Թադևոսյանին հարցրել են նաև ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից մշակվող տվյալներին հնարավոր հասանելիության և այն ռիսկի մասին, որ օբյեկտը կարող է օգտագործվել երրորդ երկրների դեմ և, արդյունքում, ինքն էլ դառնալ հնարավոր թիրախ։

«Ցանկացած այդպիսի շահարկում կարող է լինել, կարող է չլինել։ Դա քաղաքականացված է, դա լուրջ չէ։ Ես չէի ուզենա ո՛չ ձեր, ո՛չ էլ մեր հարգելի քաղաքացիների ժամանակը ծախսել շահարկումների վրա»,- ասել է նախարարը։

Երբ լրագրողները հստակեցրել են, թե այդ պնդումները հնչել են ռուսական պետական հեռուստաալիքի ռեպորտաժում, Թադևոսյանը հայտարարել է, որ դրանք մնում են «տեսական շահարկումների դաշտում»։

«Ներկայացնեն փաստեր, սիրով նստենք, քննարկենք, հասկանանք։ Բայց մինչև հիմա՝ «կարող է լինել-կարող է չլինել» շահարկումներ են»,- ասել է նա։

Ավելի վաղ Россия 24-ը Firebird AI-ի մասին ռեպորտաժում Հայաստանում տեղակայված տվյալների մշակման կենտրոնն անվանել էր «հետախուզական ենթակառուցվածք»։ Հեռուստաալիքի եթերում ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը պնդել էր, որ օբյեկտը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի շահերից ելնելով, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ։ Նա նաև հայտարարել էր, որ նախագծում օգտագործվող NVIDIA չիպերը կիրառվում են ամերիկյան հետախուզական համալիրներում։

Ռեպորտաժում նաև պնդում էին, որ ամերիկյան ընկերությունների սերվերներում մշակվող տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ հատուկ ծառայություններին։ Հեղինակները դա կապել էին ամերիկյան CLOUD Act-ի հետ և ենթադրել, որ Հայաստանում հաշվողական խոշոր կենտրոնի տեղակայումը կարող է ընդլայնել ԱՄՆ-ի հետախուզական հնարավորությունները տարածաշրջանում։

Ռեպորտաժում անդրադարձ էր կատարվել նաև տարածաշրջանային հակամարտության դեպքում տվյալների կենտրոնի հնարավոր թիրախ դառնալու ռիսկին։ Հեռուստաալիքի եթերում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը հայտարարել էր, որ նման կենտրոնները կարող են նաև ռազմական ՏՏ ենթակառուցվածքի մաս կազմել։

Россия 24-ն անդրադարձել էր նաև Հայաստանի էներգահամակարգի վրա նախագծի հնարավոր ազդեցությանը։ Հեռուստաալիքը պնդել էր, որ 300 ՄՎտ հզորության հասնելու դեպքում կենտրոնի էլեկտրաէներգիայի սպառումը կարող է կազմել Հայաստանի ձմեռային պիկային սպառման մոտ մեկ քառորդը։ Որպես մեկ այլ ռիսկ՝ ռեպորտաժում մատնանշվել էր Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մի մասի կախվածությունը ռուսական գազից։

Firebird AI-ը Հրազդանում արհեստական բանականության գործարանը պաշտոնապես բացել էր օգոստոսի 8-ին։ Նախագիծն իրականացվում է NVIDIA-ի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առաջին փուլում հայտարարված ներդրումների ծավալը գերազանցում է 500 մլն դոլարը։

Ճեպազրույցի ընթացքում Թադևոսյանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջական ներդրում չի կատարել նախագծում։

«Նախ՝ Միացյալ Նահանգները ներդրում չի արել։ Հայաստանի բանկերի կոնսորցիում է, և այդ փաստի մասին հպարտությամբ պետք է խոսել»,- ասել է նախարարը։

Ներդրումների ճշգրիտ ծավալի և աշխատատեղերի թվի մասին հարցին Թադևոսյանը պատասխանել է, որ տվյալները կճշտի Firebird-ից։ Կուտակային կենսաթոշակային հիմնադրամների միջոցները նախագծի ֆինանսավորման համար հնարավոր օգտագործելու վերաբերյալ հարցը նա առաջարկել է ուղղել ֆինանսավորող կազմակերպություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+