Սպորտային ակումբներից մեկի լողավազանում օգոստոսին 26-ամյա աղջկա ջրահեղձման վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)
Ըստ Shamshyan.com-ի՝ օգոստոսի սկզբին սպորտային ակումբներից մեկի լողավազանում ջրահեղձ եղած 26-ամյա աղջիկն անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նա շուրջ մեկուկես ամիս անգիտակից վիճակում վերակենդանացման բաժանմունքում էր, մահացել էր սեպտեմբերի 23-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







