Սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի և լիցեյների շրջափակման ընթացքում ձերբակալվել է 164 մարդ, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Բողոքի ակցիաները տարածվել են երկրի շուրջ 180 կրթական հաստատությունում։ Բախումների հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմինների 12 աշխատակից, մոտ 12 լիցեյի աշակերտ և կրթական համակարգի 8 աշխատակից, այդ թվում՝ դպրոցի 3 ադմինիստրատոր։
Նունյեսը միջադեպերի մի մասը որակել է որպես «քաղաքային բռնություն»։
Բողոքի ցույցերն սկսվել էին սեպտեմբերի 21-ին՝ Կրետեի Սեն-Էքզյուպերի լիցեյում, որտեղ մի քանի ուսուցչական պաշտոն մնացել էր թափուր։ Ցույցերը հետագայում տարածվել էին Փարիզից դուրս։ Մասնակիցները դժգոհում են ուսուցիչների և այլ աշխատակիցների պակասի, գերծանրաբեռնված դասարանների, գերծանրաբեռնված դասացուցակների և շենքերի վատ վիճակից։
2025 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայում ավելի քան 500 000 մարդ իր դժգոհությունն էր հայտնել բյուջեի կրճատումների և պետական օգնության բարեփոխումների դեմ։ Ուսուցիչները միացել էին գործադուլներին, իսկ ավագ դպրոցի աշակերտները շրջափակել էին տասնյակ լիցեյներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






