Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրի միջև բեռնափոխադրումների խոչընդոտները և դրանց վերացման հնարավորությունները, հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Հարցը քննարկել են Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին։
Կողմերը քննարկել են նաև միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցեր։
Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունները սեպտեմբերի 13-ին բեռնատարների տեղաշարժը դյուրացնելու և մաքսային հսկողությունը համակարգելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։
«Կանաչ միջանցք» նախատեսող հուշագիրը նպատակ ունի պարզեցնել երկու երկրի միջև ապրանքների տեղափոխումը և նպաստել առևտրաշրջանառության աճին։
Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նախորդ՝ 18-րդ նիստը կայացել էր Թեհրանում՝ 2024 թվականի փետրվարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







