Մայրաքաղաքում պարեկներն ու քաղաքացիները բռնել են Երևանի կենդանաբանական այգու ազատավանդակից դուրս եկած «Թաթա» անունով կարապին և տեղափոխել այգի, հայտնում է Shamshyan.com կայքը։
Կարապին բռնելու համար երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Կայքի տեղեկություններով՝ կարապը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն, իսկ նրա արժեքը գնահատվում է մոտ 1500 դոլար։
Հրապարակման պահին Երևանի կենդանաբանական այգին տեղի ունեցածը չէր մեկնաբանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







