ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններ անցկացնելու գաղափարին։ Այս մասին նշված է սեպտեմբերի 23-25-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներն ամփոփող Սպիտակ տան նյութերում։
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին առնչվող թեմաներ։ Կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել երկկողմ հաղորդակցության ուղի՝ այնպիսի տեխնոլոգիաների հետ կապված միջադեպերը քննարկելու համար, որոնք որոշել են «արհեստական բանականության» փոխարեն անվանել «գերբանականություն» (superintelligence)։
Թրամփն ու Սին ավելի վաղ հանդիպել էին Պեկինում, որտեղ քննարկել էին առևտրային հարաբերություններին, Իրանին և արհեստական բանականությանը վերաբերող հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







