Կառավարությունը 87 մլն դրամ՝ շուրջ 239,4 հազար դոլար է հատկացրել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատակիցներին պարգևատրելու համար՝ կառույցի կազմավորման հինգերորդ տարեդարձի առթիվ։ Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ին։
Գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից՝ պետական բյուջեի վերաբաշխման միջոցով։
Կոմիտեի մշակած նախագծի հիմնավորման համաձայն՝ պարգևատրման նպատակն աշխատակիցների մասնագիտական ներդրումը գնահատելն ու հետագա արդյունավետ աշխատանքը խրախուսելն է։
Ներկայացված հիմնավորման և հավելվածների մեջ պարգևատրվող աշխատակիցների թիվն ու անհատական վճարների չափերը նշված չեն։
Հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորվել է 2021 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







