Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

ՔՊ պատգամավորն Արցախի պաշտոնյաների հիշատակումից հետո հեռացել է քննարկումից

ՔՊ պատգամավորն Արցախի պաշտոնյաների հիշատակումից հետո հեռացել է քննարկումից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը և կառարավարության ներկայացուցիչները հեռացել են Ազգային ժողովում (ԱԺ) արցախցիների խնդիրներին նվիրված քննարկումից՝ Արցախի պետական պաշտոնյաների հիշատակումից հետո։ Քննարկումն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Պողոսյանը հայտարարել է, որ ակնկալում էր քննարկել արցախցիների սոցիալական խնդիրները, սակայն, իր գնահատմամբ, հանդիպումը վերածվել է «միջխորհրդարանական քննարկման», որտեղ «ինչ-որ պաշտոնների անուններ են հնչում»։ «Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան, չի կարող լինել երկու կառավարություն, և մենք ստիպված ենք լքել այս քննարկումը»,- ասել է Պողոսյանը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, արձագանքելով պատգամավորի հեռանալուն, հորդորել է առնվազն առցանց հետևել քննարկմանը և բարձրաձայնվող խնդիրներին։ «Այստեղ՝ Ազգային ժողովում, ընդդիմություն, իշխանություն չկա, կա արցախահայության իրավունքների պաշտպանություն, որը հավասարապես թե՛ ընդդիմության, թե՛ ձեր մանդատն է, ձեր պարտքն ու պատասխանատվությունը»,- հայտարարել է Գալստյանը։ Նա նաև ընդգծել է, որ ԱԺ-ն միայն քաղաքական մեծամասնությանը չի պատկանում, իսկ յուրաքանչյուր պատգամավորի պարտականությունն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ «Մենք գտնվում ենք ՀՀ ԱԺ-ում, որը երբեք քաղաքական մեծամասնության ԱԺ չէ։ Մեզանից յուրաքանչյուրի թիկունքում ՀՀ քաղաքացիների ձայնն է, ՀՀ քաղաքացիների քվեն է և մեզ տրված լիազորությունը՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիների իրավունքները»,- եզրափակել է Գալստյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արցախցիների բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, զբաղվածության և իրավական կարգավիճակի խնդիրներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+