Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:52

«Եռաբլուրում» հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը

«Եռաբլուրում» հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ քաղաքական, հասարակական գործիչները, ինչպես նաև հոգևորականները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության ու պետականության պահպանման համար զոհվածների հիշատակին։ «Եռաբլուրից» ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Եռաբլուր»-ում հայտարարել է, որ Անկախության 35-ամյակի առթիվ Մայր Աթոռում աղոթել են Հայաստանի պետականության ամրապնդման, հայրենիքի զորացման և զոհված զինծառայողների հիշատակի համար։

Կաթողիկոսի խոսքով՝ այնուհետև հոգևորականների հետ այցելել են «Եռաբլուր»՝ զոհվածների համար աղոթելու և նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։

«Աղոթեցինք, որ ազգի զավակները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ի սփյուռս աշխարհի, ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ոգով և նվիրումով իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ ու բարօր կյանքի համար»,- ասել է Գարեգին Բ-ն։

Գարեգին Բ-ն նաև ընդգծել է զոհված զինծառայողների հիշատակը վառ պահելու և նրանց իղձերի իրականացման համար միասնական լինելու կարևորությունը։

«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին»,- նշել է կաթողիկոսը։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության վերականգնման 35-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո Հայաստանը հռչակվել է անկախ պետություն, իսկ սեպտեմբերի 21-ը դարձել է Անկախության օր։

35 տարիների ընթացքում երկիրն անցել է պատերազմների, քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ու այլ լուրջ փորձությունների միջով։ Անկախության օրը նաև հայրենիքի պաշտպանության և պետականության պահպանման համար զոհվածների հիշատակը հարգելու առիթ է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+