Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:21

Ադրբեջանը մեկնաբանել է հայ գերիների նկատմամբ խտրականության հարցը

Ադրբեջանը մեկնաբանել է հայ գերիների նկատմամբ խտրականության հարցը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հերքել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  նկատմամբ բանտում խտրականության դեպքերի մասին տեղեկությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Վարդանյանը դիմում էր հղել Ադրբեջանի օմբուդսմենին՝ բարձրացնելով հայ գերիների պահման պայմաններին առնչվող մի շարք բժշկական և իրավական հարցեր։ Նա Ալիևային կոչ էր արել հանդիպել հայերի հետ, ապահովել Ադրբեջանի օրենսդրությամբ նրանց համար նախատեսված իրավունքները և արձագանքել բարձրացված խնդիրներին։

«Օմբուդսմենի կողմից հայկական ծագում ունեցող անձանց, այդ թվում՝ Վարդանյանի հետ հանդիպումներ են տեղի ունեցել նախնական քննության, դատական գործընթացի, ինչպես նաև նրանց դատապարտումից և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո»,- ԶԼՄ-ին հայտնել է Ալիևան։

Ըստ նրա՝ հայերի նկատմամբ խտրականություն չի կիրառվել։

«Նրանց իրավունքները պահպանվում են, այդ թվում՝ հեռուստատեսության, գրքերի, ամսագրերի և այլ լրատվամիջոցների միջոցով տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն ստանալու հարցում»,- նշել է օմբուդսմենը։

Նրա խոսքով՝ նրանց պահանջով տրամադրվել են տարբեր լեզուներով բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ, հրապարակումներ և օրենսդրական ակտեր։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհից մեկուսացված են և պատշաճ բուժօգնություն չեն ստանում։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա  կամ ցմահ ազատազրկման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+