Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:32

Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում։

Մրցանակը շնորհող «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի ներկայացուցիչները բարձր են գնահատել Փաշինյանի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման գործում։

Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հռչակագրին և TRIPP («Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծին։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում են դարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

Այս առնչությամբ նա իր գնահատանքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ Ալիևը, իր կարծիքով, հավասարապես արժանի է այս մրցանակին։

Անդրադառնալով TRIPP-ին՝ Փաշինյանը նշել է, որ նախագիծը կբացի Հայաստանի հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար և հակառակը։

Փաշինյանին և Ալիևին ապրիլի 26-ին «Գերնիկա» մրցանակ էր շնորհվել։ Փետրվարին Փաշինյանն ու Ալիևն ստացել էին նաև «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+