Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:11

ՍԴ-ն TRIPP-ի համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել

ՍԴ-ն TRIPP-ի համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել

Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ/TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, Armenia Today-ին հայտնեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից։

ՍԴ-ն գործը քննել է գրավոր ընթացակարգով։ Գործի քննությունը նշանակված էր սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին։ Այսպիսով՝ ՍԴ-ն որոշումը կայացրել է գործի քննության համար նշանակված օրվանից մեկ օր անց՝ սեպտեմբերի 16-ին։

ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ին հավանություն էր տվել TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին և որոշել էր դիմել ՍԴ՝ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։

TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ստորագրվել էր 2026-ի հունիսին՝ հեռավար ձևաչափով։ 

ՍԴ-ի որոշումից հետո համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է շարունակվել Ազգային ժողովում։ Կառավարության՝ հուլիսի 16-ի որոշմամբ նախատեսվում էր, որ ՍԴ-ի կողմից համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։

TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով։ Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։

Համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում, որի 74%-ը կպատկանի ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման իրավունք կստանա 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ Հայաստանի մասնաբաժինը հետագայում կհասնի 49%-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+