Արհեստական բանականությունը (AI) վերահսկելու համար անհրաժեշտ է միայն ուժեղ և խելացի՝ բարձր IQ ունեցող պետության ղեկավար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«AI-ի համար անհրաժեշտ միակ վերահսկողությունը կամ «պաշտպանիչ մեխանիզմը» ուժեղ և խելացի՝ բարձր IQ ունեցող նախագահն է»,- Truth Social-ում գրել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր վարչակազմը կասեցնում է AI-ի ոլորտի հետ կապված անձանց՝ վտանգավոր կամ պոտենցիալ վտանգավոր գործողություններ իրականացնելու փորձերը։
«Մենք արդեն իսկ հսկայական լիազորություններ ունենք այդ ընկերությունների նկատմամբ՝ թե՛ քրեական հետապնդման, թե՛ կարգավորման առումով»,- նշել է նա։
Թրամփը համոզմունք է հայտնել, որ AI-ի ոլորտի դեմ դավադրություն է նյութվում։ Նրա խոսքով՝ դրանից կարող է գոհ լինել միայն Չինաստանը։
Ավելի վաղ ամերիկացի գործարար Իլոն Մասկը հիշեցրել էր, որ դեռ 12 տարի առաջ զգուշացրել էր՝ արհեստական բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին հայտարարել էր, որ Արհեստական բանականության զարգացումը կարող է «գոյաբանական սպառնալիք» ստեղծել մարդկության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







