Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տվյլաներով՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, Գյումրի-Աշտարակ-Երևան ճանապարհին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մետաղական արգելապատնեշին, կոտրել այն՝ հայտնվելով բաժանարար գոտում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







