Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա հարևանին ու նրա 26-ամյա որդուն, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում։ Ոստիկաները 64-ամյա տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







