ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է քարտեզ, որտեղ Կանադան, Մեքսիկան և Գրենլանդիան պատկերված են ամերիկյան դրոշի գույներով։
Թրամփը որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել հրապարակված պատկերի վերաբերյալ։ Քարտեզի վրա ԱՄՆ դրոշի գույներով են պատկերված նաև Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մի շարք երկրներ, ինչպես նաև Իսլանդիան։
ԱՄՆ առաջնորդը նախկինում բազմիցս խոսել էր Կանադան և Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիան Միացյալ Նահանգների կազմում ընդգրկելու հնարավորության մասին։
Բացի այդ, Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակել է Միացյալ Նահանգների մի քանի քարտեզ, որոնցում Նյու Մեքսիկո նահանգը վերանվանված է «Նոր Ամերիկա»։
Հուլիսին Թրամփը Թուրքիայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում վերահաստատել էր իր դիրքորոշումը, որ Գրենլանդիան պետք է անցնի Վաշինգտոնի վերահսկողության տակ։ Թրամփը նաև Կանադայի հետ սահմանակից Օնտարիո լիճը վերանվանել էր «Ամերիկա լիճ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







