Սեպտեմբերի 4-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։ Անհայտ անձը կամ անձինք բաց պատուհանից մտել են երկհարկանի առանձնատուն և հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկեղեն, հայտնում է Shamshyan.com-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել հյուրասենյակի պատուհանից, ապա առաջին հարկի ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 12 հազար դոլար, 1 մլն 100 հազար դրամ և ոսկեղեն։
Դեպքի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ըստ աղբյուրի՝ տան բնակիչը ՀՀ էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասի ավագ էկոպարեկ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







