Դատարանը «Սրբազան պայքար» շարժման աջակից, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ։ Չախալյանը տնային կալանքից ազատ կարձակվի սեպտեմբերի 4-ին։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Սրբազան պայքար» շարժման գործով հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին։
Չախալյանը կալանավորվել էր 2025 թվականի հուլիսի 5-ին, Սարգսյանը՝ 2025 թվականի հուլիսի 9-ին՝ «Սրբազան պայքար»-ի գործով։ ՔԿ-ի վարկածով՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները մեղադրվում են Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ նախապատրաստելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







