Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:49
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Նարեկ Նալբանդյանը պատասխանել է Փաշինյանին՝ հերքելով նրա ընտանիքի հետ կապը

Նարեկ Նալբանդյանը պատասխանել է Փաշինյանին՝ հերքելով նրա ընտանիքի հետ կապը

Գործարար Նարեկ Նալբանդյանը հայտարարել է, որ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների, նախկին իշխանությունների կամ որևէ քաղաքական ուժի հետ։ Նա այս մասին ասել է՝ արձագանքելով Փաշինյանի՝ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում հնչեցրած հայտարարություններին։

Նալբանդյանն իր հերքումը հրապարակել է «88» սուպերմարկետների ցանցի էջում։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ ցանցը կապ ունի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նալբանդյանը նման տեղեկությունները հերքել էր նաև 2025 թվականին։

Իր այսօրվա հայտարարությամբ գործարարը ևս մեկ անգամ հերքել է իր և Փաշինյանի ընտանիքի միջև որևէ կապի մասին տեղեկությունները։

«Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները, և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։ Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է»,- գրել է նա։

Գործարարը նշել է, որ իր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունն անձամբ է կրում, իսկ ծրագրերն իրականացվում են իր միջոցներով և թիմի աշխատանքի շնորհիվ։

«Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ նման տպավորություն ստեղծել։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին»,- նշել է Նալբանդյանը։

Սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում Փաշինյանն անդրադարձել էր մամուլում Նալբանդյանի՝ իր ընտանիքի հետ հնարավոր կապերի վերաբերյալ հրապարակումներին։ Վարչապետը հայտնել էր, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է ստուգել այդ տեղեկությունները և, անհրաժեշտության դեպքում, վարույթներ նախաձեռնել։

Փաշինյանի խոսքով՝ առայժմ Նալբանդյանին իր ընտանիքի հետ կապը հիմնավորող տվյալներ չեն ներկայացվել։ Միաժամանակ՝ նա զգուշացրել էր, որ եթե ապացուցվի, որ գործարարը փորձում է նման տպավորություն ստեղծել, իշխանությունների արձագանքը «շատ դաժան» կլինի։

Վարչապետը նաև հայտարարել էր, որ Նալբանդյանին իր և իր ընտանիքի հետ կապող տեղեկություններն իրեն «տանելիության բոլոր սահմաններից դուրս» նյարդայնացնում են՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ գործարարը չի հերքում նման հրապարակումները։

Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դատախազությունից չեն մանրամասնել, թե որ հոդվածով է նախաձեռնվել վարույթը և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։

Թարմացված է՝ 3.09.2026 | 18:05

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+