Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

Փաշինյանը «սիմուլյանտ» է անվանել պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանին

Փաշինյանը «սիմուլյանտ» է անվանել պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սիմուլյանտ» է անվանել երկու ամսով կալանավորված Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որին սեպտեմբերի 2-ին պատգարակով տեղափոխել էին դատարան։ Նա աջակցություն է հայտնել իրավապահների գործողություններին։

Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ հրապարակված կադրերը ոչ թե «խայտառակ» է համարում, այլ «հույս, որ Հայաստանում, ի վերջո, արդարություն կհաստատվի»։

«Այդ տեսարանները, որոնք դուք անվանում եք խայտառակ, ես համարում եմ, ի վերջո, հույս, որ Հայաստանում կհաստատվի արդարություն։ Ես, ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին՝ սկսած այդ պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեն»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ, իր կարծիքով, իրավապահ համակարգը նման գործողության չէր դիմի, եթե դրա հիմնավորվածությունն ակնհայտ չլիներ։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Խաչատրյանը չի կարող պատասխանատվությունից խուսափել՝ «պատգարակի տակ թաքնվելով»։

«Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված՝ պատասխանատվությունից խուսափել։ Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն՝ հատ-հատ պետք է կրեն իրենց պատասխանատվությունը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Խաչատրյանի մասնակցությամբ հրապարակված կադրերը պետք է ազդակ լինեն «ներկա և նախկին բոլոր կոռուպցիոներների» համար, որ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի։

«Թող բոլոր կոռուպցիոներները՝ ներկա և նախկին, տեսնեն, որ, ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա»,- հայտարարել է նա։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ, իր պնդմամբ, Հայաստանի Հանրապետությունից միջոցներ գողացած անձինք պետք է զրկվեն իրենց ունեցվածքից։

«Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառի բուն իմաստով»,- ասել է վարչապետը։

Նա արձագանքել է նաև լրագրողի պնդմանը, թե ենթադրյալ ապօրինի գույքի վերադարձի գործընթացները հիմնականում վերաբերում են իշխանությունների քաղաքական հակառակորդներին։

Անդրադառնալով այն գործարարներին, որոնց գործարանների բացմանը մասնակցել է, Փաշինյանը հայտարարել է, որ իր մասնակցությունը նման միջոցառումներին «ոչ մի բան չի նշանակում»։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար, անցնում նաև ապօրինի գույքի գործով։

Կալանավորման միջնորդության քննության ժամանակ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Խաչատրյանին անկողնուց պատգարակով տեղափոխել էին դատարան։ Դեպքը տեսանկարահանել էին նրա փաստաբանները։

Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը հաշմանդամություն ունի և նրան դատարան են տեղափոխել բժշկական պահանջների խախտմամբ։ Պաշտպանությունը նաև պնդում է, որ Խաչատրյանին անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում։

Գլխավոր դատախազությունն այլ տվյալներ է ներկայացրել։ Գերատեսչության հաղորդմամբ՝ փորձաքննությունների արդյունքներով՝ Խաչատրյանի մոտ չկան առողջական խնդիրներ, որոնք կխոչընդոտեն նրա մասնակցությանը դատավարական գործողություններին, իսկ անհրաժեշտության դեպքում վիրահատությունը հնարավոր է իրականացնել Հայաստանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+