Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավետյանն Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Արման Բոշյանի կինն է: Բոշյանն այդ պաշտոնում է 2024 թվականից։
Ավետյանն այդ պաշտոնում փոխարինել է Լուսինե Գևորգյանին, որն օգոստոսի 29-ին հայտնել էր կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտելու մասին։
Ավետյանը փոխնախարար էր 2025 թվականից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







