ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՆԱՏՕ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանին նշանակել Ռուսաստանում ՀՀ դեսպան, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ հայկական կողմը պատրաստվում է Մոսկվա ուղարկել Մկրտչյանի ագրեմանի հարցումը։
Մկրտչյանը 2004-2010 թվականներին զբաղեցրել է ՆԱՏՕ-ում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը, իսկ 2018-2023 թվականներին եղել է Լեհաստանում ՀՀ դեսպան։ Իր դիվանագիտական կարիերայի զգալի մասն էլ նա անցկացրել է եվրոպական երկրներում, նշում է թերթը։
Լրատվականի տեղեկություններով՝ Մկրտչյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի մորեղբայրն է։
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի հրապարակվել։ Ըստ թերթի՝ Ռուսաստանն իր հերթին պատրաստվում է 2027 թվականի հունվարին նոր դեսպան ուղարկել Հայաստան։
Արսենյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2024 թվականի օգոստոսին։ Նույն տարվա հոկտեմբերին նա հայտարարել էր, որ Մոսկվա է մեկնել հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







