Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը դիտարկվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանին փոխարինող թեկնածու, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին դեռ չի ազատել պաշտոնից՝ հարմար թեկնածուի բացակայության պատճառով, ինչից ելնելով՝ Ղազարյանը բանակցում է նրա հետ իր նշանակման շուրջ։
Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի ֆոնին ռազմական ղեկավարության կազմում կադրային փոփոխություններ էին սկսվել․ պաշտոններից ազատվել էին պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը, իսկ ռազմական ոստիկանության պետ էր նշանակվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







