«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն ԱԺ ամբիոնից իշխանությանն առաջարկել է լուծարել դատական համակարգը և ՔՊ վարչության նիստերում քվեարկությամբ որոշել կալանավորման թույլտվությունները՝ պետբյուջեից միջոցներ տնտեսելու համար։
Պատգամավորն այս «կիսահումորային առաջարկն» արել է Քոչարյանների ընտանիքի անդամների ձերբակալությունների ֆոնին՝ ընդգծելով, որ եվրոպական և որևէ այլ երկրում հնարավոր չէ միաժամանակ ղեկավարել Հակակոռուպցիոն կոմիտեն և իրականացնել ընտանեկան ձերբակալություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







