Սյունիքի մարզի Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 անձ է տուժել, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ ժամը 03։32-ին։ Opel մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։
Քաղաքացիների օգնությամբ 3 տուժած դուրս է բերվել ավտոմեքենայից, երկուսը՝ հոսպիտալացվել են, իսկ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







