Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:28

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 1-ի աստղագուշակը։

Խոյ

Շաբաթը Խոյերի համար կանցնի գործերն ու հարաբերությունները կարգավորելու տրամադրությամբ։ Էներգիան կարող է փոքր-ինչ ցրված լինել, ուստի կարևոր է միանգամից ամեն ինչի հետևից չընկնել և գործել հստակ ծրագրով։ Շաբաթվա սկզբին լավ կլինի զբաղվել փաստաթղթերով, պայմանավորվածություններով և առաջիկա անելիքների պլանավորմամբ։ Կարևոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ դրանք մի քանի անգամ կարդացեք․ կա փոքր, բայց էական մանրուք բաց թողնելու վտանգ։

Ցուլ

Շաբաթը Ցուլերի համար հարմար կլինի կուտակված գործերն ու հուզական հարցերը կարգավորելու համար։ Շաբաթվա սկզբում կենտրոնացեք վաղուց հետաձգված առօրյա խնդիրների վրա, կարգավորեք փաստաթղթերն ու ֆինանսական հարցերը։ Աշխատավայրում հնարավորություն կունենաք ցույց տալու ձեր հուսալիությունն ու կազմակերպվածությունը։ Ավելի արդյունավետ կլինի ոչ թե մեծ գաղափարներով հանդես գալը, այլ արդեն գործող գործընթացները բարելավելը։

Երկվորյակ

Երկվորյակների շաբաթը կանցնի մտքերն ու գործերը կարգավորելու տրամադրությամբ։ Էներգիան անկայուն կլինի․ մի պահ կցանկանաք միանգամից բազմաթիվ գործեր ավարտել, իսկ հաջորդ պահին՝ հանգստանալ։ Գլխավոր խորհուրդը՝ մի տրվեք պահի ազդեցությանը և աշխատեք չփոխել նախապես կազմած ծրագրերը։

Խեցգետին

Շաբաթը բարենպաստ է վաղուց կուտակված կենցաղային հարցերը լուծելու համար։ Կարելի է զբաղվել տան վերադասավորմամբ, փոքր վերանորոգմամբ կամ ընդհանուր մաքրությամբ։ Շաբաթվա առաջին կեսին օգտակար կլինի նաև առաջիկա ծախսերը պլանավորել՝ ինքնաբուխ գնումներից խուսափելու համար։ Հատկապես խոշոր գնումների դեպքում մի շտապեք, որպեսզի ավելորդ գումար չծախսեք։

Առյուծ

Առյուծները բավականաչափ էներգիա կունենան, սակայն այն ճիշտ ուղղությամբ օգտագործելու համար կարգապահություն կպահանջվի։ Շաբաթվա սկզբունքը կարող է լինել՝ նախ գործը, հետո՝ հանգիստը։ Այդպես կհաջողվի ավարտել վերջին շրջանում կուտակված անելիքները և տեղ բացել նոր հնարավորությունների համար։

Կույս

Կույսերի համար գալիս է հստակ ծրագրերի և կոնկրետ քայլերի ժամանակը։ Անորոշությունը աստիճանաբար կնահանջի, իսկ գործերը կարգավորելու ցանկությունը կուժեղանա։ Շաբաթը հատկապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել առօրյա հարցերում և նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել։

Կշեռք

Շաբաթվա սկզբին կարող է թվալ, որ կուտակված գործերը չափազանց շատ են։ Նոր նախաձեռնությունների փոխարեն նախ ավարտեք հին գործերը, պատասխանեք նամակներին և կարգավորեք փաստաթղթերը։ Ֆինանսական հարցերում զգուշություն է պետք․ հնարավոր են ինքնաբուխ ծախսեր, որոնց համար հետո կզղջաք։ Շաբաթվա կեսը, սակայն, կարոց է բարենպաստ լինել աշխատավարձի շուրջ բանակցությունների կամ եկամտի լրացուցիչ աղբյուր փնտրելու համար։

Կարիճ

Կարիճներին հագեցած, բայց առանց կտրուկ շրջադարձերի շաբաթ է սպասվում։ Աշխատանքային հարցերում աշխատեք չտրվել զգացմունքներին, իսկ մտերիմների հետ հարաբերություններում՝ չփորձել ամեն ինչ վերահսկել։ Շաբաթվա կեսին կարող են նոր հնարավորություններ ի հայտ գալ, որոնցից օգտվելու համար անհրաժեշտ կլինի կենտրոնանալ և արագ կողմնորոշվել։

Աղեղնավոր

Աղեղնավորները պետք է ուշադրություն դարձնեն մանրուքներին։ Էներգիան շատ կլինի, բայց առանց հստակ նպատակի այն կարող է անարդյունավետ ծախսվել։ Լավագույն մոտեցումը մեկ գործի վրա կենտրոնանալն ու այն ավարտելուց հետո միայն հաջորդին անցնելն է։ Հակառակ դեպքում շաբաթվա վերջում կարող եք հոգնածություն զգալ։

Այծեղջյուր

Շաբաթը հաջող կլինի այն գործերի համար, որոնք համբերություն և հետևողականություն են պահանջում։ Շաբաթվա առաջին կեսին ուշադրություն դարձրեք փաստաթղթերին, հաշվետվություններին և չավարտված պայմանավորվածություններին։ Աշխատանքում մեծ առաջընթաց գուցե չլինի, սակայն հնարավորություն կունենաք ամուր հիմք ստեղծելու հետագա ծրագրերի համար։ Ձեր հուսալիությունն այս շաբաթ ավելի կարևոր կլինի, քան վառ նախաձեռնությունները։

Ջրհոս

Ջրհոսների համար բարենպաստ ժամանակ է կուտակված աշխատանքային հարցերը կարգավորելու համար։ Հատկապես ուշադրություն դարձրեք փաստաթղթերին, հաշվետվություններին և պլանավորմանը։ Մի փորձեք ամեն ինչ միանգամից ավարտել․ մեծ խնդիրները բաժանեք փոքր քայլերի։ Գործընկերները կամ ղեկավարությունը կարող են պահանջկոտ լինել, բայց կոնկրետ արդյունքները կամրապնդեն ձեր դիրքերը։

Ձկներ

Ձկների համար շաբաթը հարմար կլինի կուտակված կենցաղային հարցերը լուծելու համար։ Էներգիան հավասարաչափ չի բաշխվի․ շաբաթվա առաջին կեսին անհրաժեշտ կլինի առավել հավաքված լինել, իսկ շաբաթվա վերջին կզգաք ուժերի նոր ներհոսք և գործերում ավելի մեծ հստակություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+