Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:43

Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան, հայտնել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։

Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։

Սարգսյանը նշել է, որ ամենակարևորը հերոսի կնոջ՝ Սեդայի և եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։

Նա նաև պատմել է, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանմանը։

«Երևի պատկերացնում եք, որ նման ֆիլմի համար դա կատաստրոֆա է։ Դու որպես մարդ ՀՀ-ում չես կարող ինքնագլուխ պատերազմական տեսարաններ նկարել, որովհետև նման տեսարաններին հիմնականում աջակցում է Պաշտպանության նախարարությունը, և նրանց ներկայացուցիչներն են գալիս։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել, ու երևի թե իմ կյանքի ամենաանելանելի իրավիճակներից մեկն է եղել դա, որ կոկորդիդ կանգնած է»,- հիշել է ֆիլմի հեղինակը։

Նա նշել է, որ, չնայած դժվարություններին, այդ տեսարանները, այնուամենայնիվ, նկարահանվել են։

Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, իսկ Մոնթեի դերը կատարում է Վլադիմիր Մսրյանը։

Սարգսյանը հավելել է, որ ֆիլմը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, և դրա նպատակը հերոսի հիշատակը հավերժացնելն է։

«Այս ֆիլմերը լինելու են, մնալու են, և դա արվում է, որպեսզի հետագայում մեր սերունդները՝ մեր երեխաները, մեր թոռները, եթե անգամ գրքերում էլ այնպես ստացվի, որ չկարողանան կարդալ մեր հերոսների անունները, գոնե լինեն ֆիլմեր, որոնց միջոցով նրանք կկարողանան ծանոթանալ մեր մեծերի հետ»,- շեշտել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+