Արարատի մարզի Ռանչպար գյուղում հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2000 հակ պահեստավորված կեր, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Օգոստոսի 21-ին՝ ժամը 16:30-ին, ահազանգ է ստացվել տան մոտակայքում գտնվող խոտի դեզի հրդեհի մասին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական երեք ջոկատ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 01:05-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է նաև տրակտոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







