Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:09

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման հրավերը

Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը», մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպման հրավերը, ԱԺ-ում այդ մասին լրագրողներին տեղեկացրել են խմբակցությունների ղեկավարները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողներին հայտնել է, որ Հակոբյանի առաջարկը չեն ընդունելու՝ խմբակցությունը ցանկություն չունի։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նույնպես հայտնել է, որ Հակոբյանի առաջարկը չեն ընդունի՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Նրա խոսքով՝ այդ մասին ավելի ուշ հայտարարություններ կլինեն։

Հակոբյանն օգոստոսի 18-ին ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել միանալ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին ինքնուրույն հանցագործություն ճանաչելու նախաձեռնությանը։ Այդ նպատակով նա հանդիպման էր հրավիրել Կարապետյանին և Գրիգորյանին։

Հակոբյանն ընտանեական բռնության դեպքերի մասին բարձրաձայնել էր հուլիսի վերջին՝ նշելով, որ թեման բարձրաձայնելուց հետո սեփական անվտանգությանն ու կյանքին ուղղված սպառնալիքներ է ստացել:

Նրա հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Հակոբյանի «հրապարակմանն ընթացք է տրվել»։ Հակոբյանը օգոստոսի 17-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով ընդունել ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացնող օրենք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+