Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:22

ԱԺ ընդդիմությունը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ԱԺ ընդդիմությունը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հետընտրական գործընթացներն ու դատաիրավական համակարգի խնդիրները, տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Հանդիպումները տեղի են ունեցել առանձին՝ օգոստոսի 17-ին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի քաղաքական մթնոլորտը և խոսել խորհրդարանական աշխատանքների մասին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Նշվում է, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների և դեսպանի հանդիպման առանցքում եղել են առկա մարտահրավերներն ու դատաիրավական համակարգի խնդիրները։ Կողմերն ընդգծել են նաև կրթական համակարգի զարգացման անհրաժեշտությունը և կարևորել Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցության հետագա զարգացումը։

Քոուլը «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ հանդիպման ընթացքում շնորհավորել է Վարդևանյանին՝ ԱԺ նախագահի տեղակալ, իսկ Կարապետյանին՝ խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

Նույն օրը ՄԹ դեսպանին է ընդունել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նա իր դիտարկումներն է ներկայացրել հետընտրական շրջանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, անդրադարձել ներքաղաքական իրադարձություններին և խոսել նորընտիր խորհրդարանում իշխանություն–ընդդիմություն հարաբերությունների մասին։

Գրիգորյանն ու Քոուլը մտքեր են փոխանակել նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+