Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում օդում փուշու պարունակությունն ամբողջ շաբաթ (օգոստոսի 5-6-ը) գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Շենգավիթում փոշին գերազանցել է օգոստոսի 5-6-ը և 9-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։
Նշվում է, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ, իսկ Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







