Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:10

«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը. «Հայաստան»-ը չի մասնակցի

«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը. «Հայաստան»-ը չի մասնակցի

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ճեպազրույցում հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը դեմ է քվեարկելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու այդ քվեարկությանը։

Կարապետյանի պարզաբանմամբ՝ Կոնջորյանի թեկնածության հետ կապված առկա է շահերի բախում։ Նա նշել է, որ Ազգային ժողովը նշանակում է կառավարություն, որի ենթակայության տակ գտնվող ԲՏԱ նախարարությանն էլ պատկանում է «Հայփոստ»-ը։

«Վերահսկողության մեխանիզմը՝ Ազգային ժողովը, պետք է վերահսկեր, որ մի կետով 80% չբարձրացնեին սակագինը։ Կան ընկերություններ, որ 10 տարի չեն բարձրացրել սակագինը՝ անգամ թանկացումների այս ժամանակաշրջանում։ Դուք գիտեք՝ որ ընկերության մասին է խոսքը։ Եթե իշխանության և եթե, ընդհանրապես, օրենսդիր իշխանության ազգային ժողովում որևէ աֆիլիացիա չլիներ այդ ընկերության տնօրենի հետ, այսինքն, եթե այդ ընկերության տնօրենը և Ազգային ժողովի իշխող կուսակցության խմբակցության ղեկավարն իրար հետ կապ չունենային, հարց պետք է առաջանար այդ անձնավորությանը»,- պարզաբանել է պատգամավորը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ հարցը կապված է նաև այն հանգամանքի հետ, թե ինչո՞ւ է սակագինը բարձրացվել, սակայն այդ ընթացքում որևէ շահույթ չի ստացվել, իսկ բաշխումը կազմել է զրո դրամ։

«Միակ շահույթը, որ բաշխել են, Էռնեկյանի (Էդուարո Էռնեկյան՝ արգենտինահայ գործարար-խմբ․) աշխատած փողն է»,- շեշտել է Կարապետյանը։

Կոնջորյանը և ՔՊ մյուս պատգամավորներն ավելի վաղ հայտարարել էին, որ ընդդիմադիրները չեն խոսում թեկնածուից և նրա գործունեության մասին, այլ անդրադառնում են իր հետ փոխկապակցված անձանց։

Կոնջորյանն անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ պնդրել էր, որ նրանք վախեր ունեն իր ընտրվելուց և հավելել, որ նրանք «5 տարի իրենից փախած են ման եկել» և հայտարարել, որ դաշինքի պատգամավորներն իր ելույթների ժամանակ «դահլիճից փախել են»: Կոնջորյանը խոստացել էր, որ պատգամավորական աթոռից ԱԺ-ի փոխնախագահի աթոռին նստելիս լավ ժամանց կապահովի ընդդիմադիր դաշինքի համար։

Կոնջորյանը պնդել էր, որ իր կնոջ կառավարման ժամանակ «Հայփոստը» կառավարությանը վճարել է 1 մլրդ դրամի դիվիդենտ, իսկ 2024-25 թվականներին ընկերության վիճակը բարելավվել է 900 մլն դրամով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+