Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:26

Արգելափակվել է ՀՀ-ից ներմուծված ավելի քան 70 000 շիշ ըմպելիքների վաճառքը

Արգելափակվել է ՀՀ-ից ներմուծված ավելի քան 70 000 շիշ ըմպելիքների վաճառքը

Ռուսաստանի «Չեստնիյ զնակ» պիտակավորման ազգային համակարգը «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով արգելափակել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը, «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Ըստ հրապարակման՝ արգելափակումը տարածվում է միայն որոշակի ամսաթվերով արտադրված խմբաքանակների վրա և չի վերաբերում այլ արտադրանքների։ Դրանք են «Բջնի» հանքային խմելու և բուժիչ սեղանի ջուրը, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջուրը (ներառյալ մանկական ջուրը), «Մոխիտո» զովացուցիչ ըմպելիքները։

Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (CRPT) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովի փոխանցմամբ՝ խմբաքանակների վաճառքն արգելված է ինչպես մանրածախ խանութներում, այնպես էլ առցանց տիրույթում՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։

«Պիտակավորման համակարգն ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղային մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս անհապաղ սպառողների պաշտպանության մեխանիզմ ստեղծել»,- նշել է Յուսուպովը։

Արգելափակման պատճառների հիմքում ընկած են ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս հասցնելու վերաբերյալ մտահոգությունները։ Ըստ մամուլի ծառայության ներկայացուցչի՝ արտադրողները խախտել են արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները, պարզաբանել են կարագավորողները։

Ապրիլի 28-ին «Չեստնիյ զնակը», դարձյալ «Ռոսպոտրեբնադզորի» հրահանգով, արգելափակել էր Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը (շրջանառության մեջ էր 338 000 շիշ)։ Այն ժամանակ ևս որոշումը հիմնավորվել էր «քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու անհրաժեշտությամբ»։

2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկի» մի քանի խմբաքանակի վաճառքը՝ գործարարի մահվան հաղորդումից հետո։ ՌԴ-ում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

«Ջերմուկ գրուպը»-ը 2024-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ բացառել էր «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը։ ՀՀ ՍԱՏՄ-ն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել:

2025-ի հունվարին «Կոմերսանտը» գրել էր, որ տուժածի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց էր ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին՝ ՍԱՏՄ-ի փաստաթղթերով ապացուցվել է, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+