Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







