Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը կառավարության անդամների նշանակման մասին հրամանագրեր է ստորագրել։
Գործադիր մարմնի կազմում գրեթե բոլոր պաշտոնյաները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Միակ փոփոխությունը տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, որը գլխավորելու է Դավիթ Թադևոսյանը։
Համաձայն նախագահի ստորագրած հրամանագրերի՝ կառավարության կազմը հետևյալն է․
— Տիգրան Խաչատրյան — փոխվարչապետ,
— Մհեր Գրիգորյան — փոխվարչապետ,
— Արարատ Միրզոյան — Արտաքին գործերի նախարար,
— Սուրեն Պապիկյան — Պաշտպանության նախարար,
— Արփինե Սարգսյան — Ներքին գործերի նախարար,
— Սրբուհի Գալյան — Արդարադատության նախարար,
— Դավիթ Թադևոսյան — Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (նոր նշանակում),
— Դավիթ Խուդաթյան — Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
— Արսեն Թորոսյան — Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
— Անահիտ Ավանեսյան — Առողջապահության նախարար,
— Ժաննա Անդրեասյան — Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
— Համբարձում Մաթևոսյան — Շրջակա միջավայրի նախարար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







