Հունաստանում բռնկված լայնածավալ հրդեհներն սպառնում են զբոսաշրջային հանգստավայրերին և գյուղերին, հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ Կրետեում իրավիճակը ծանր է, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները տարհանվում են, փրկարարների շրջանում կան զոհեր։
Ուժեղ քամին և տեղանքը դժվարացնում են Կրետե կղզու Ռեթիմնոյի հարավային մասում մոլեգնող հրդեհի մեկուսացումն ու մարումը։ Կրիա Վրիսիի մոտ կրակի մեջ հայտնվելուց հետո երկու հրշեջ մահացել է։
Հրդեհը բռնկվել էր հուլիսի 29-ին և դեռևս չի հաջողվել վերահսկել այն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







