Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:23

«Վարչաֆեստ 2026»-ը հարկատուների համար կարժենա 179 մլն դրամ

«Վարչաֆեստ 2026»-ը հարկատուների համար կարժենա 179 մլն դրամ

Հայաստանի կառավարությունը շուրջ 23,9 մլն դրամ կհատկացնի «Սևանի շուրջ» երկօրյա սիրողական հեծանվային արշավի անցկացման համար, ևս շուրջ 179 մլն դրամ՝ «Վարչաֆեստ-2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման նպատակով։ Որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսին՝ վարչապետի հովանու ներքո։ Կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր անձինք։ Կազմակերպիչները նախատեսում են ներգրավել շուրջ 170 հեծանվորդի՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաֆեստ-2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։ Միջոցառման կազմակերպման համար կհատկացվի 178,95 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ ԿԳՄՍ նախարարությունը փառատոնը որակել է որպես «պետական կարևորության մշակութային միջոցառում»։ Փառատոնի կազմակերպիչ է ընտրվել «Գրավիթի Փրոդաքշն» ընկերությունը։

Եվս մեկ որոշմամբ՝ կառավարությունը վարչապետի աշխատակազմին հատկացրել է 1,5 մլրդ դրամ՝ միջազգային դատարաններում, արբիտրաժներում և միջազգային այլ ատյաններում Հայաստանի շահերի ներկայացման ու պաշտպանության, ինչպես նաև դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+