Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:57

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում տիրող բարեկամական մթնոլորտի մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում տիրող բարեկամական մթնոլորտի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններն այժմ ընթանում են «շատ բարեկամական մթնոլորտում», փոխանցել է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահը պնդել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չէին լինի, եթե ամերիկյան կողմը չվերսկսեր հարվածներն Իրանին։

«Եթե մենք կոշտ չգործեինք, բանակցություններ չէին լինի։ Այժմ բանակցություններն ընթանում են շատ բարեկամական մթնոլորտում։ Նրանց հնարավոր չէ կաշառել։ Դուք պետք է հաղթեք նրանց։ Եվ մենք ցույց կտանք նրանց։ Տեսնենք, թե դա ինչով կավարտվի»,- նշել է Թրամփը։

Ըստ նրա վարկածի՝ Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին որքան հնարավոր է շուտ վերացնել Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը։ Թրամփը կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Միացյալ Նահանգները «շատ արագ» կչեզոքացնի «Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքը», ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն դրույթների խախտման մեջ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+